Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)

Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում: 

 

1886թ. մայիսի 1-ին ամերիկացի աշխատողները գործադուլ կազմակերպեցին` ութ ժամյա աշխատանքային օրվա պահանջելով: Գործադուլը և ուղեկցվող հանրահավաքը ավարտվեցին ոստիկանության հետ արյունալի բախումներով:

 

1889թ. հուլիս ամսին Փարիզի Միջազգային II համագումարը՝ նվիրված Չիկագոյի աշխատավորների ելույթների հիշատակին, ամեն տարի մայիսի 1-ին անցկացվող  ցույցերի մասին որոշում ընդունեց: Առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվեց 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում:  

 

Մայիսի 1-ը երկար ժամանակ եղել է հեղափոխության, անհաշտ դասային պայքարի խորհրդանիշը, «քաղաքական գույներ» ուներ և նշվում էր ցույցերով` զարդարված քաղաքական գործիչների, արտադրության առաջնորդնի դիմանկարներով, կարգախոսերով, կոչերով, պաստառներով և ժողովրդական տնտեսության այս կամ այն ճյուղի, գիտության, մշակույթի ձեռքբերումների գծապատկերներով: Սակայն աստիճանաբար այս ենթատեքստը մարեց: 

 

Այսօր այս տոնը նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը աշխարհի 142 երկրներում և տարածքներում: Որոշ երկրներում ժողովրդին դրոշի միության տակ հավաքելու ավանդույթը դեռ պահպանվել է, բայց շատ երկրներում էլ սա, միևնույն է, քաղաքական տոն չէ, այլ հենց Աշխատանքի օր, գարնանային պայծառ տոն, երբ ազգային տոնախմբություններ, արտիստների ելույթներ, տոնավաճառներ, խաղաղ երթեր և բազմաթիվ ժամանցային միջոցառումներ են կազմակերպվում: Իսկ ոմանց համար էլ սա ուղղակի ևս մեկ հանգստյան օր է, որի ընթացքում  կարելի է ուղղակի հանգստանալ կամ ընտանիքի հետ ժամանակ անցկացնել: 

 

Ի դեպ, որոշ երկրներում Աշխատանքի օրը նշվում է այլ ժամանակ, դրանց թվում են, օրինակ` ԱՄՆ-ը և Ճապոնիան: Ավելի քան 80 երկրներում Աշխատանքի օրը չի նշվում (Հնդկաստանը ներառյալ): 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. mgk.zp.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ